Արթուր Աբրահամի հետ օրերս մենամարտ անցկացրած Փոլ Սմիթը ցանկություն ունի ռևանշ մենամարտ անցկացնել:
«Սպասում եմ տիտղոսային նոր մենամարտի: Իհարկե, կարող եմ կրկին մենամարտել Փոլի հետ: Վստահ եմ՝ ևս մեկ դիտարժան մենամարտ կստացվի:
Բայց հիմա ինձ համար ամենահետաքրքիր տարբերակը Ֆելիքս Շտուրմն է կամ Ռոբերտ Շտիգլիցը»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է Boxingscene-ն:
WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը բրիտանացի Փոլ Սմիթի հետ մենամարտում պաշտպանեց իր չեմպիոնական գոտին: Առաջին երկու ռաունդներում Աբրահամը շատ զգույշ էր և զննող, սակայն հետզհետե ավելի էր ակտիվանում և տիրում նախաձեռնությանը: Սմիթը, սակայն, բավականին համառ էր և դիմացկուն: Մենամարտը տևեց 12 ռաունդ և Աբրահամ հաղթեց միավորներով` 117-111, 117-111, 119-109 հաշվով: