Թուրքագետ Լևոն Հովսեփյանի կարծիքով իսլամիստների կողմից Դեյր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցին հատուկ էր ընտրված, քանի որ այն նվիրված էր ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին թուրքագետը ասաց այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում:
Լևոն Հովսեփյանը կարծում է, որ հենց այս էր պատճառը հայությունը նման կերպ արձագանքեց այս եկեղեցու նկատմամբ իրականացված բարբարոսությանը: Բանախոսի կարծիքով՝ այս ամենի հետևում ոչ միայն Թուրքիան է կանգնած, այլ իսլամական պետությունը: Ճիշտ է, միջազգային կառույցները դատապարտեցին Թուրքայի կատարած ոճրագործությունները, բայց հստակ և ակնհայտ փաստեր չկային Թուրքիայի նկատմամբ որևէ գործողություն իրականացնելու համար: Ի տարբերություն քեսաբյան դեպքերի, այս պարագայում Թուրքիայի մեղքն ապացուցված չէ:
Լրագրողների հետ զրույցի ընթացքում թուրքագետը խոսեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ՄԱԿ-ի ամբիոնից ելույթի մասին: Նա կարծում է, որ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ էր և կոշտ, քանի որ ուղղված էր միջազգային կառույցներին: Այն ենթադրությունը, թե ապրիլի 24-ին հնարավոր է արդյո՞ք Թուրքիայի նախագահ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցելի Հայաստան, ընդդիմախոսը բացառեց: Չի լինի նաև ոչ մի դրական փոփոխություն հայ-թուրքական հարաբերություններում:
Հիշեցնենք նաև, որ Դեյր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցումը մեծ արձագանք գտավ միջազգային հանրության կողմից: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը անցած շաբաթ հայտարարությամբ հանդես եկավ:
Քննադատական ելույթերով հանդես եկավ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր թեմը: Կանադան և Չեխիան նույնպես անտարբեր չմնացին՝ դատապարտելով Թուրքիայի կատարած ոճրագործությունը: