Այսօր` սեպտեմբերի 30-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժեց ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի՝ վերաքննիչ բերված բողոքը:

Այսպիսով դատարանը անփոփոխ թողեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Դավիթ Խաչատրյանը դատապարտվում է 17 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող, նրա համածառայակից Դավիթ Խաչատրյանին, մեղավոր ճանաչեց և դատապարտեց 17 տարվա ազատազրկման։

 

 Մանրամասները 168 ժամի տեսանյութում՝