«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Մոսկվայի «Դինամոն» պատրաստվում է Երևանում ստեղծել բասկետբոլային համանուն թիմ, որը կմասնակցի Ռուսաստանի առաջնությանը:
Այդ մասին նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական ակումբի ղեկավարների Հայաստան կատարած այցի ժամանակ:
Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը «Հայոց Աշխարհ»-ին հայտնեց, որ հայկական կողմը նույնպես մասնակցել է Երևանի «Դինամո» տղամարդկանց թիմի կենսագործունեության ապահովման ֆինանսավորմանը:
Նախատեսվում է, որ մայրաքաղաքային ակումբը համալրվելու է սփյուռքահայ բասկետբոլիստներով, իսկ հետագայում նաև լեգեոներներով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: