Ինչպես հայտնի է վերջին շրջանում Հայաստանի քաղաքացիների համար կարևոր խնդիրներից մեկը դարձավ «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Այն հասարակության մեջ առաջ բերեվ դժգոհությունների և բողոքի ալիք: Այս թեմայի շուրջ Սպառողների ազգային ասոցիացիայի մարկետինգի և մոնիտորինգի բաժնի պետ Ռուբեն Հայթյանը:
Բանախոսը նկատեց, որ այն բոլորովին էլ միտված չէ ստվերի կրճատմանը, այլ պարզապես նպատակ ունի ծանր դրության մեջ դնել մանր ու միջին ձեռնարկատերերին:
«Պետական մարմիններն ուզում են բյուջե լցնել, իսկ մենք էլ, որպես սպառողների շահերի պաշտպան կազմակերպություն, ցանկություն ունենք պաշտպանել ազգաբնակչության իրավունքները»,- ասում է պրն Հայթյանը:
Ռուբեն Հայթյանը համոզմունք հայտնեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքը պետք է գործի կամավորության սկզբունքով: Նա մասնավորապես ասաց.
«Կառավարությունը նման առաջարկով կարող է մտնել ԱԺ, դա դժվար չէ»:
Փորձագետը առանձնացրեց մի քանի կաևոր կետ, թե ինչ հետևանքների կարող է հասցնել օրենքի ընդունումը: Առաջին դրույթն այն է, որ փոքր և միջին բիզնեսը խանգարում է մեծ խանութներին: Երկրորդ հանգամանքն է՝ որ մեծ սուպերմարկետները ունեն մի հստակ առավելություն՝ դա հերթերի սակավությունն է, ի տարբերություն փոքր խանութների, որտեղ մշտական հերթերն անխուսափելի են: Բանախոսը նշեց, երբ թանկացումները չեն լինում միջազգային շուկայում, էլեկտրաէներգիան էլ չի բարձրանա: