Հոկտեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, նվիրված 2014 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների ու միջոցառումների քննարկմանը, հայտնել է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, պաշտպանության նախարարի խորհրդականներ, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի և ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր: Վերլուծությունների և հարցադրումների միջոցով ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, առաջիկա ծրագրերն ու շտկման կարիք ունեցող բացթողումները:
Խորհրդակցությունը ևս մեկ անգամ փաստեց, որ անցած մեկ ամսվա ընթացքում, իբրև նախորդ ամիսների շարունակություն, պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված միջոցառումները: Ըստ այդմ՝ զինված ուժերի պատրաստության, զորահավաքային և մարտական պատրաստականության, մարտական հերթապահության ուղղությամբ իրականացված միջոցառումները, հանկարծակի ստուգումները, ներդրված նոր մոտեցումները դրական ազդեցություն են թողել բանակի մարտունակության որակական բարձրացման վրա:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համպատասխան ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					