«Նոր տնտեսական քաղաքականությունը բերեց բազմաթիվ պրոբլեմների Գյումրիում և Երևանում: Բոլորը ոտքի են կանգնել և ասում են մենք չենք ուզում այդ օրենքով աշխատենք: Մի՞թե դժվար է դա պատկերացնել»: Այսպիսի հարցադրում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, արեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը:
«Գիտեք, միջազգային կառույցները երկրորդական նշանակություն ունեն մեր հասարակության առաջ: Եթե հասարակությունն այսօր դրսում բողոքում է ամբողջ օրը անձրևի տակ կանգնած իրենց դժգոհություն են հայտնում այս օրենքի հետ կապված: Ի՞նչ է անում մեր կառավարությունը. ասում է մենք սա որոշել ենք և վերջ: Ես, որպես պատգամավոր, հարգելի կառավարություն, ուզում եմ հասկանալ այդ օրենքը մնալու է ուժի մեջ թե՞ դուք գնալու եք կոմպրոմիսի՝ հանուն դրսում հավաքված մարդկանց և մեր ժողովրդի: Ձեր բարեփոխումը դառնում է «չարեփոխում», որովհետև մարդիկ չեն ուզում այդ օրենքով աշխատել»,- ասաց պատգամավորը և շարունակեց.
«Ես ուզում այսօր կառավարությունը պաշտոնապես իր դիրքորոշումը հայտնի, քանի որ այսօրվանից օրենքը մտել է ուժի մեջ»:
Վարչապետը նախ փորձեց կարգի հրավիրել պագամավորին և իր գործընկերներին՝ նշելով, որ իր ԱԺ նախագահ լինելու ժամանակ նման փողոցային խոսակցություններ չէին հնչում:
Որից հետո վարչապետն ընդգծեց, որ և՛ կառավարության, և՛ պատգամավորների պարտականությունների մեջ է մտնում բացատրել քաղաքացիներին օրենքի իմաստը: Օրենքը ընդունելուց առաջ արվել են բազմաթիվ քննարկումներ՝ և ՀԿ-ների, և օրենքի ու ՓՄՁ-ների տարբեր ներկայացուցիչների մասնակցությամբ: Չի եղել միակողմանի որոշում:
Վարչապետն ասաց, որ մարդիկ, որոնք այժմ բողոքում են այս օրենքի դեմ ունեն եկամուտներ, որոնք թաքցնում են իրավապահ մարմիններից: Եվ հենց այսպիսի ստվերային զանգվածների դեմ էլ ուղղված է այս օրենքի ընդունումը:
Ճիշտ է նաև, որ կառավարությունը տեղյակ է, որոնք են ստվերում աշխատող խոշոր ընկերությունները և այս քայլը ուղղված է հենց նրանց դեմ:
«Մենք քայլ ենք կատարել՝ իջեցրել ենք բեռը, շրջանառության հարկի դրույքաչափը: Հիմա մենք չենք գնալու ՓՄՁ-ներին ստուգենք,: Նման նպատակ մենք չունենք: Մենք գնալու ենք խոշորների մոտ»,- եզրափակեց վարչապետը վարչապետը: