Երեւանի բնակիչ Տ. Պետրոսյանը, նախնական համաձայնության գալով Հ. Պետրոսյանի, Գ. Եղիազարյանի եւ Ղ. Բաբայանի հետ, 2012թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ժամը 01-ի սահմաններում ապօրինի մուտք է գործել «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատկանող Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող «Դալմա» առեւտրի զվարճանքների նորակառույց կենտրոնի պահեստային մաս եւ այնտեղից գաղտնի հափշտակել տարբեր տեսակի լուսարձակներ` «Դալմա Ինվեստ» ՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի հասնող, ընդհանուրը 2.637.500 ՀՀ դրամի նյութական վնաս: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Տ. Պետրոսյանը, Գ. Եղիազարյանը եւ Ղ. Բաբայանը ստորագրությամբ բաց են թողնվել, նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերի հատկանիշներով:

Գործը դատարան է ստացվել 2013թ. հունվարի 9-ին: Դատական քննությունը նշանակված է փետրվարի 1-ին»,- գրում է «Հայացքը»: