2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում եւ Պաշտպանության Բանակում 36 միջադեպի հետեւանքով մահացել է 38 զինծառայող: 2013թ-ի նույն ժամանակահատվածում զինված ուժերում մահացությունների թիվը կազմել է 25 հոգի: Այսինքն` այս տարի մահացության դեպքերն ավելացել են 13-ով: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցում։
Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 38 դեպքերից 20-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների եւ ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման,1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման,1-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման) պատճառով:
Հարկ է նշել, որ, եթե վերջին հինգ տարիների ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացության դեպքերը կազմում էին ընդհանուր մահացության մոտ 22 %-ը, ապա 2014 թ-ի առաջին կիսամյակում այն կտրուկ բարձրացել եւ կազմել է 52 %:
Հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով մահացած 20 զինծառայողներից 9-ը մահացել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերիի ներթափանցման հետեւանքով: Ի դեպ, միայն 5 հոգի մեկ դիվերսիոն խմբի ներթափանցման հետեւանքով: Նկատենք, որ զուգահեռաբար նույն ժամանակահատվածում կրկնակի չափով աճել են նաեւ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը:
Ինչպես տեսնում ենք գծապատկերում` հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ ավելացել է մայիս ամսին եւ շարունակվել մինչեւ օգոստոս ամիսը ներառյալ: Միաժամանակ աղյուսակ 1-ի տվյալներից երեւում է, որ այդ նույն ժամանակահատվածում մեծացել է նաեւ հրադադարի ռեժիմի խախտումների հետեւանքով մահացությունների թիվը:



 
										
										 
										
										 
										
										 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					