Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ ԱԺ-ում պատգամավորների հարցերին պատասխանում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Օմբուդսմենը այսօր անդրադարձավ բազմաթիվ խնդիրների, որոնք ինչ-որ կերպ հետաքրքրում էին ԱԺ պատգամավորներին: 

Խոսվեց ինչպես դատախազության, այնպես էլ Շանթ Հարությունյանի գործի, ոստիկանապետի խոսքերի և այլ թեմաների մասին: Մասնավորապես «ՀԱԿ» խմբակցության անդամ, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը խնդրեց որոշակի պարզաբանումներ տալ Շանթ Հարությունյանի ևնրա որդի՝ Շահենի, դատավարության մասին, արդյո՞ք այս դեպքում չի եղել անարդար վերաբերմունք անչափահասի նկատմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում: