Հոկտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դեկան Ջեյմս Ստավրիդիսին, «Թավիթյան» հիմնադրամի հիմնադիր Ասո Թավիթյանին և հիմնադրամի համակարգող Ջոյս Բարսամին:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը Դավիթ Տոնոյանը, այլ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը ներկայացրել է պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմական կրթության ոլորտի զարգացման տեսլականը: Քննարկվել են համագործակցության զարգացմանն առնչվող այլ հարցեր:
ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի դերը ՀՀ պետական կառավարման մարմինների, այդ թվում` պաշպանության նախարարության կադրերի վերապատրաստման գործում, շնորհակալություն է հայտնել Ա.Թավիթյանին ծավալած հայանպաստ գործունեության համար:
Նույն օրը ՀՀ ՊՆ վարչական համալիրում Ջեյմս Ստավրիդիսը կիբերանվտանգության թեմայով դասախոսություն է անցկացրել ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ներկայացուցիչների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետների համար: