Ս.թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 16:00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ, հանրակրթության ոլորտի պատասխանատուներ, դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր մինչև ժամը 15:45-ը: