«Հրապարակ» թերթը գրում է.

«Հովիկ Աբրահամյան վարչապետին միջազգային հանրությունն այդպես էլ չընդունեց: ՌԴ վարչապետ Մեդվեդևը հրաժարվեց նախապես խոստացված այցից, ԱՄՆ, անգամ հարևան Իրան ուղևորությունները չստացվեցին: Աշխարհը օլիգարխիկ վարչապետի կերպարին այնքան էլ լավ չի վերաբերվում, և շատ կարևոր է, որ նրան մի քանի երկրներում ընդունեն, և այս առումով սառույցը կոտրվի:

Մեր տեղեկություններով, վերջինիս այս հարցում օգնության է հասել ոչ այլ ոք, քան իր վաղեմի «բարեկամ» Տիգրան Սարգսյանը, ով հարթել է այս հարցը, և Հովիկ Աբրահամյանը մոտ օրերս կմեկնի Վաշինգտոն՝ մասնակցելու Համաշխարհային բանկի տարեկան համաժողովին: Թերևս Տիգրան Սարգսյանն այնքան էլ հոժարակամ չի նպաստել այս ուղևորությանը, մեր տեղեկություններով՝ նման այց կազմակերպելու հանձնարարական է տվել Սերժ Սարգսյանը, ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ: Այցի կազմակերպման հարցում դեր է խաղացել այն, որ Տիգրան Սարգսյանը ելումուտ ունի Սպիտակ տուն»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: