«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ նույն ինքը Լիսկայի գիտական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են ի հայտ գալիս:

«ՉԻ»-ին երեկ հայտնի դարձավ, որ Լիսկան երեք տարի առաջ փորձել է գիտական հորիզոններ նվաճել, և նրա անունից Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում պաշտպանության է ներկայացվել թեկնածուական ատենախոսություն՝ Սյունիքի մարզի պատմության վերաբերյալ:

Ու թեև Մանկավարժական համալսարանում «հիացած» են եղել, հետո ԲՈՀ-ում այն այդպես էլ չի հաստատվել, ու Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ գիտությունների թեկնածու չի դարձել»։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: