«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.
«ՕԵԿ-ն այսօր պատրաստվում է մեծ շուքով բացել իրենց «Հ3» հեռուստաընկերությունը: Այդ կապակցությամբ ՕԵԿ-ը նույնիսկ միջոցառում է անցկացնելու Օպերայի շենքում: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան պաշտոնյաների է հրավիրել այդ միջոցառմանը:
Ավելին, «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, նա սկզբում հայտարարել է, թե վերցրել են 800 տեղանոց դահլիճ, 7 աշխատակիցներն ու ՕԵԿ-ականները կարող են իրենց հետ 10-ական մարդ բերել`«որքան շատ, այնքան լավ» սկզբունքով, բայց հետո փոշմանել է, և հիմա խնդրում են սահմանափակել հյուրերին: Փոխարենը Բաղդասարյանն իր հյուրերով է ուզում լցնել դահլիճը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: