«Ժողովուրդը» գրում է. 

«Երևանի ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն սկսել է քավել մեղքերը: Օրեր առաջ շուկայում դրսևորած գազանությունից հետո, երբ «Ժողովուրդ»-ի տեսանյութում երևում է, թե ինչպես է նա ի թիվս շատ սեղանների, կոտրում նաև անօգնական վիճակում հայտնված մի տիկնոջ սեղան, պարզվում է՝ ազդել է «դաստիարակված» մարդու վրա:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Վաղարշ Աբրահամյանը բջջային հեռախոս է նվիրել տիկնոջը, որպեսզի «սիրտը շահի»:

Բացի այդ, երեկ հերթով մոտեցել է շուկայի վաճառականներին ու բարեհամբուր տոնով ասել, թե կարող են գնալ բողոքի ակցիայի: Սակայն որոշ վաճառականներ նշեցին, որ Աբրահամյանի այս քայլը ոչ թե ամոթի կամ բարեհաճության դրսևորում է, այլ սովորական խորամանկություն:

Բանն այն է, որ Վաղարշ Աբրահամյանը ևս շուկայում բազմաթիվ սեղանիկներ ունի ու երբ մյուս սեղանիկները ժամերով փակվում են ակցիայի պատճառով, Աբրահամյանին պատկանող վաճառասեղանների ոսկե զարդերն ավելի մեծ քանակությամբ են վաճառվում»:

Մանրամասները՝ թերթի համարում: