Երջանկության և փողի հետևից անդադար վազքի մեջ մենք հաճախ մոռանում ենք, թե որքան կարևոր է ուղղակի ժպտալ. անկեղծ ժպիտը՝ առանց ոչ մի պայմանականության: Չէ որ, ոչինչ չի համեմատվի այն զգացմունքների հետ, ինչ մենք ունենում ենք հարազատ մարդու ժպիտը տեսնելիս:
Ահա այս ժամանակ մենք սկսում ենք գնահատել իրականությունը, որտեղ մենք ապրում ենք, մարդկանց որոնց մենք երջանիկ ենք դարձնում և մեր կյանքի բոլոր այն հիասքանչ պահերը, որոնք տեղ չէին անի նույնիսկ հարյուրավոր էջերի վրա:
Այսօր ժպտալու համաշխարհային օրն է բարեկամներ: Ժպտացեք հաճախ և կարողացեք ուրախանալ հասարակ մանր երևույթներից, որ պատահում են ամեն օր: Ժպտալ կարող է յուրաքանչյուրը, օրինակ՝ Ձեր շունը, նույնիսկ ինքնաթիռը: Հիշե՛ք, բացարձակ կապ չունի թե քանի տարեկան եք, ինչ եք աշխատում և ինչ ազգության եք: Ժպիտ նվիրելը անգերազանցելի երջանկություն է: Նույնիսկ եթե Ձեր պատճառով ոչ ոք չի քնել, ժպտացե՛ք հասարակ մանրուքներին: Ժպիտը կարող է թուլացնել ցանկացած լարվածություն և աներևակայելի թարմություն հաղորդել: Ժպտալու առիթ տվեք. կարելի է ժպտալ լավագույն ընկերոջը, հավերժացնել այն լուսանկարի վրա: Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրվածով չի ընթանում և, երբ թվում է ամենինչ կորած է ու այլևս ոչինչ ուղղել հնարավոր չէ, պետք է ուժ գտնել և ուղղակի ժպտալ և ամբողջ աշխարհը կժպտա Ձեզ: Ժպտացե՛ք բարեկամներ...