«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումից Սիրիայի Քոբանի քրդաբնակ բնակավայրը պաշտպանելու համար Թուրքիան կանի ամեն ինչ իր հնարավորությունների սահմանում: Այս հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ թուրքական ATV հեռուստաընկերության եթերից:
«Թուրքիան կպաշտպանի Սիրիայում Քոբանի քրդաբնակ բնակավայրը և այնտեղ ապրող մեր քուրդ եղբայրներին, սակայն, դա պետք չէ կապել քրդական հարցի կարգավորման հետ»,- հայտարարել է Դավութօղլուն:
Վարչապետը հիշեցրել է նաև, որ Թուրքիայի խորհրդարանը հաստատել է զինված ուժերին ուղարկել Սիրիա և Իրաք՝ գործողությունները իրականացնելու համար: Այս որոշմանը 396 պատգամավորից 298-ը կողմ են քվեարկել: