Երեկ՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում իր զեկույցն էր ներկայացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացված զեկույցը գնահատեց բավականին արդյունավետ, սակայն նշեց նաև, որ դա այնքան էլ չի համապատասխանում իր պատկերացումներին: 

Նիկոլ Փաշինյանը իր խոսքում անդրադարձ կատարեց վերջերս ԱԺ անվտանգության ծառայության պետի կողմից լրագրողի վրա հարձակվելու փաստին և նշեց, որ այս առընչությամբ այդպես էլ չհարուցվեց քրեական գործ: Նա խնդրեց որոշակի պարզաբանումներ տալ այս և Սյունիքի նորանշանակ մարզպետի վերանշանակման մասին:

Մանրամասները՝ տեսանյութում: