Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատել է Գագիկ համբարձումյանին և նշանակել նրան ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ: Հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը` որոշում եմ.
Գագիկ Համբարձումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից»: