Այս տարի Էջմիածնի ծնունդը նշվելու է երեք օր՝ հոկտեմբերի 6-8-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին այսօր ասել է Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ: Քաղաքապետը նաև հայտնել է ծախսվելիք գումարի չափը, որը կարժենա 7 մլն դրամ:
Ըստ նրա՝ լինելու են շատ միջոցառումներ այդ երեք օրվա ընթացքում՝ բեմադրություններ, հրավառություն, տաղավարներ: Պաշտոնյաները ևս անմաս չեն մնալու մասնակցությունից: Միջոցառումներին ներկա կգտնվի նաև ՀՀ նախագահը:
«Շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ներկա լինելու: Դեռ հստակեցված չէ, թե ովքեր են գալու, սակայն հոկտեմբերի 8-ին ներկա է լինելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,- հայտնել է Կարեն Գրիգորյանը: