Հանրահռչակ դերասան Արմեն Ջիգարխանյանը ծերունական տարիքում գտել է իրեն երիտասարդացնող մուսային՝ 33-ամյա Վիտալինա Ռոմանովսկայաին: Երիտասարդացնող մուսան աշխատում է Ջիգարխանյանի հետ՝ թատրոնի երաժշտական բաժնի ղեկավար: Խոսակցություններ կան, որ դերասանի երիտասարդ սիրուհին իշխանություն է վերցրել և ահաբեկում է դերասաններին, հայտնում է Дни.ru-ն:
«Ես նրան գիտեմ 13 տարեկանից: Ես շատ էի հետաքրքրված Ջիգարխանյանով, դիտել եմ նրա բոլոր ֆիլմերը, կարդացել բոլոր հարցազրույցները: Ես նրանից ստորագրություն խնդրեցի, իսկ երբ արդեն բնակվում ու դասավանդում էի Մոսկվայում, նա մտածել էր փոփոխություններ մտցնել «Ալի Բաբան և 40 ավազակները» պիեսում: Ահա այստեղ էլ նա հրավիրեց ինձ աշխատանքի: 2008թ-ից ես նրա հետ եմ աշխատում թատրոնում: Այս տհաճ լուրերը տարածել են այն մարդիկ, ովքեր ինձ չեն ճանաչում»,- հայտնել է երիտասարդ Վիտալինա Ռոմանովսկայան:
Սիրուհի լինելը Վիտալինան այսպես մենաբանեց. «Մարդը գտնվում է պատկառելի տարիքում և դժվար է նրա համար ամեն ինչ անելը, ապրելը մենակ: Երբ ես սկսեցի աշխատել նրա հետ, Ջիգարխանայնը արդեն հիվանդ էր: Այդ վիճակում նրան դժվար էր վերահսկել անգամ շաքարը արյան մեջ: Դրա պատճառով նա շուտով հեռացավ բեմից, սակայն, հիմա, փառք Աստծո, նա շատ լավ վիճակում է»: