ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը անհանգստություն է հայտնել ԿԽՄԿ աշխատակցի մահվան և Դոնբասում դպրոցի գնդակոծման առիթով՝ կոչ անելով չթույլատրել «փխրուն հրադադարի» կոլապսի առաջացում, որը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը: Գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ ասվում է.
«Գլխավոր քարտուղարը սպասում է, որ բոլոր շահագրգիռ կողմերը հավատարիմ կմնան Մինսկի հուշագրի իրենց պարտականություններին, հրադադարի ռեժիմը պահպանելու համար»:
Նշենք նաև, որ չորեքշաբթի օրը Դոնեցկի կոնտրոնում կրակահերթի պատճառով զոհվել է 10 մարդ: Իսկ շվեյցարացի Լորան Դյուպասկյեն սպանվել էր մեկ օր առաջ քաղաքի ռմբակոծման ժամանակ: Կարմիր Խաչի հայտարարության մեջ ասվում է.
«Մենք խորապես ցավում ենք այս ողբերգական կորստի համար: Այսօր Դոնբասում եղել են նաև քաղաքացիական զոհեր: Քաղաքներում հրետանային ռմբակոծությունները անթույլատրելի են և խախտում են մարդու միջազգային իրավունքները»: