Շանթ Հարությունյանի և ընկերների մասով դատական քննությունն ավարտվել է: Ներկա պահին դատական վիճաբանությունների փուլն է ընթանում: Պաշտպան Կարեն Քալանթարյանը պաշտպանական ճառում նկատեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալ Սևակ Մնացականյանը նախորդ տարվա նոյեմբերի 5-ի երթին ի սկզբանե չի մասնակցել, ուստի նրան առաջադրված մեղադրանքն արհեստականորեն է արվել մեղադրողի կողմից: Նա խնդրեց արդարացնել իր պաշտպանյալներին: 

Իսկ ամբաստանյալ Ալեք Պողոսյանը հրաժարվեց այսօր ներգրավված պաշտպանից: Նա նշեց, որ տեղեկացել է նոր պաշտպանը՝ Աղաջանյանը, իրավական չափորոշիչներով աշխատելու մարտավարություն ունի, իսկ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական ետապնդում: Դատարանն էլ նկատեց, որ արդեն ցանկության դեպքում նա չի կարող պաշտպան ունենալ, այնպես որ խնդրանքը մերժվեց:

Դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը: Ավետիս Ավետիսյանը հատարարությամբ էր ցանկանում հանդես գալ, սակայն դատավորն ասաց, որ նիստն արդեն ավարտվել է: «Բայց ես պաշտպանից եմ ցանկանում հրաժարվել, չի՞ կարելի»,- հայտարարեց ամբաստանյալը, որը զայրույթ առաջացրեց Կարեն Քալանթարյանի մոտ: Նա դատարանի դահլիճից դուրս գալուց աեց ամբաստանյալի մորը. «Աղոթեք, որ ձեր տղան ազատվի: Մատաղ պիտի անեք դրա համար: Էդ ձևով ինձ ընդհատել ու խանգարել պետք չէր»: 

Արա Զաքարյանը՝ ամբաստանյալներ Տիգրան Պետրոսյանի և Արմեն Մարտիրոսյանի պաշտպանը  նշեց, որ ապացուցված է այն, որ Ոստիկանությունը բարձրախոսով չի հայտարարել, որ հավաքը անօրինական է, ինչը ևս նշանակում է, որ հավաքը օրինական է եղել: 

«Նախ դատավարության ընթացքում ոստիկանները հասատատեցին, որ խաղաղ հավաք է եղել: Երթի մասնակիցների քանակի վերաբերյալ ձեռք բերվեցին տարբեր տվյալներ: Տուժող ոստիկաններն ասացին, թե նրանց թիվը 100-ից 150 էր, բայց չներկայացվեց որևէ ապացույց, գործով վկա ոստիկան չհանդիսացող անձիք ասացին նրանց թիվը մոտ 50-էր: Սա նշանակում է, որ դատարանի համար չի կարող հիմք հանդիսանալ ոստիկանների ցուցմունքները, սա նաև ամրագրված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով: Դատարանը չի կարող հաստատված համարել, որ երթին մասնակցել է 150 մարդ, ուստի նրանք պարտավոր չէին նախապես տեղեկացնել հավաքի մասին»,- ասել է պաշտպանը:

Նշենք, որ մինչ դատական նիստի ավարտվելը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև ընթանում է բողոքի ակցիա, որին մասնակցում են ամբաստանյալների հարազատները և մի շարք հասարակական գործիչներ: