Մոսկվայի Բասմանի դատարանը այսօր քննում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունը: Միջնորդությունը ներկայացվել է քննիչի կողմից: Ինչպես հայտնի է Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի լվացման և յուրացման մեջ:
Շրջանային դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևան հայտնում է, որ այժմ դատարանը քննում է միջնորդությունը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը տնային կալանքի փոխելու վերաբերյալ: