Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշում է կայացրել փոփոխել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Այսպիսով, բավարարվել է քննիչի ներկայացրած միջնորդությունը: 

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ տնային կալանքի ընթացքում Լևոն Հայրապետյանը իրավունք չունի օգտվել կապի միջոցներից, ինչպես նաև արգելված են զբոսանքները:

Հիշեցնենք նաև, որ խափանման միրջոցը փոխելու մասին միջնորդությունը ներկայացվել է քննիչի կողմից: