«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը՝ Կարինե Հակոբյանը, կրկին
դիմում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ
Կոստանյանին. ««Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը սեպտեմբերի 26-ին կտրել էր ոտքի և ձեռքի զարկերակները և մեխել ոտքերը: Ամուսնուս այդ քայլին հասցրել էր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի օրվա հերթապահ պատասխանատու մայոր Սմբատ Հակոբյանը:

Մինչև այժմ ոչ մի նյութ չի նախապատրաստվում, մեղադրանք չեն առաջադրել օրինախախտ մայորին և նա մինչև հիմա ազատության մեջ է: Անգամ խոչընդոտում են դատաբժշկի այցը ՔԿՀ, ցանկանում են մյուս հանցագործությունների նման սա էլ քողարկել:
Դիմում եմ ՀՀ նախագահին և ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի մայոր Սմբատ Հակոբյանին մեղադրանք ներկայացվի, կասեցվի նրա աշխատանքը: Ամուսնուս
վիճակը ծայրահեղ ծանր է: Համոզված եմ, որ սա պատվիրված էր, որպեսզի նրան դրդեին
ինքնասպանության: Մեծարգո Պարոն Նախագահ և ՀՀ դատախազ, Պարոն Կոստանյան, խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը:


Դատապարտյալի կին՝ Կարինե Հակոբյան»: