Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Տավուշի մարզային վարչությունների և Տավուշի բաժնի ծառայողները հոկտեմբերի 2-ին, ժամը 02.00-ին, Բերդ քաղաքի Մ. Խորենացու փողոցի 45 շենքի բնակարաններից մեկից ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը օգոստոսի 4-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի (Կողոպուտը) 2-րդ մասի 4-րդ կետի և 361 հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքներով:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունը: