Հոկտեմբերի 3-ին «Ասպար արմս» ընկերության կենտրոնական գրասենյակում, որը ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության «Կալաշնիկով» կոնցեռնի տարածաշրջանային սպասարկման կենտրոնը, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում կոնցեռնի ներկայացուցչության բացման արարողությունը:
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Ռոսօբոռոնէքսպորտի» և «Կալաշնիկով» կոնցեռնի լիազոր ներկայացուցիչներ: Շնորհավորական խոսքով հանդես եկած «Ռոսօբոռոնէքսպորտի» գլխավոր տնօրենի խորհրդական Ալեքսանդր Բելոուսովը, դեսպան Իվան Վոլինկինը, պաշտոնատար այլ անձինք կարևորեցին սպառազինության և ռազմական տեխնիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: Այդ համագործակցությունն արժևորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ՀՀ և ՌԴ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը: Կարծում եմ, որ ստորագրված բոլոր համաձայնագրերը մեծ կարևորություն են տալիս մեր հարաբերություններին, հատկապես ռազմատեխնիկական բնագավառում, և համատեղ ձեռնարկությունների ու նման կոնցեռնների ստեղծումը հիմք է հանդիսանում մեր հարաբերությունների խորացման համար: Անձամբ իմ և ՀՀ ղեկավարության անունից շնորհավորում եմ այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ` ցանկանալով նորանոր հաջողություններ: Կարծում եմ, որ այս ամենը կծառայի տարածաշրջանային անվտանգության և բոլոր այն խնդիրների լուծմանը, որ մենք իրականացնում ենք միասին»,- իր խոսքում նշել է Սեյրան Օհանյանը:
Արարողության ընթացքում ներկայացվել են «Կալաշնիկով» կոնցեռնի արտադրանմուշները` դիպուկահարների համար նախատեսված, հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից օգտագործվող հրաձգային զենքի տեսակներ, ատրճանակներ և այլն:



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
											






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					