«168 ժամ» թերթը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մեր թղթակցի հետ զրուցում ասել է, որ ինքը չի մասնակցելու հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական եռյակի հանրահավաքին:

Փոստանջյանն իր այդ որոշումը պարզաբանել է նրանով, որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը:

Նա երևի կցանկանար, որ հանրահավաքում ավելի արմատական պահանջներ դրվեին, քան, ասենք, կառավարությանը ներկայացված 12 կետերի չկատարման քննադատությունը:

Հանրահավաքի օրակարգը չի բավարարում նաև ԲՀԿ-ական որոշ գործարար-պատգամավորների»: 

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: