«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության կողմից շրջանառության մեջ դրված վարկածը, թե Շրջանառության նոր հարկի դեմ բողոքի ալիքն ուղղորդվում է խոշորների կողմից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կիսում, ավելին, նա զեղծարարության ճանապարհ է մատնանշում` խոշորներին խորհուրդ տալով տրոհվել: «Տարբեր սցենաներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձևով իրենց ապրանքը, մի քանի աշխատողներ ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն»,– մեր լրագրողի հարցին պատասխանել է Գալուստ Սահակյանը:

Հիշեցնենք, որ խոշորների ուղղորդման մասին տեսակետ էին հայտնել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Մանվել Բադեյանն ու Վահրամ Բաղդասարյանը, և իշխանական քարոզչամեքենան հետևողականորեն մանում է այս թելը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: