Երեկ՝ հեկտեմբերի 3-ին, համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ենթադրաբար պատկերված է բրիտանացի Ալան Հենինգի գլխատումը, որը գերության մեջ էր գտնվում «Իսլամական պետություն» խմբավորման մոտ: 

Ինչպես հայտնում է BBC-ն՝ Հյուսիսային Անգլիայում բնակվող 47-ամյա տաքսու վարորդը ջիհադիսների կողմից առևանգվել է նախորդ տարվա դեկտեմբերին, երբ մասնակցում էր մարդասիրական առաքելությանը Սիրիայում: Տեսանյութի հավաստացիությունը դեռևս ստուգված չէ: 

ՄԱԿ անվտանգության խորհուրդը արդեն իսկ քննարկել է Ալան Հեննինգի դաժան սպանությունը՝ այն անվանելով հրեշային և ստոր հանցագործություն ու ջիհադիստների դաժանության ևս մեկ ապացույց: Խորհրդի անդամները հավատացած են, որ ջիհադիստների նման քայլերը երբեք չեն վախեցնի միջազգային հասարակությանը, այլ հակառակը՝ ավելի կտրուկ քայլերի կմղեն:

Նշենք նաև, որ տեսանյութում հնչում են նաև սպառնալիքներ մեկ այլ գերու հասցեին, որը հաջորդն է իսլամիստների ցուցակում:

Սիրիայի և Իրաքի սահմանի երկայնքով հաստատված ջիհադիստները արդեն իսկ սպանել են երկու ամերիկացի լրագրողների՝ Ջեյմս Ֆոուլիին և Ստիվեն Սոթլոֆֆին, ինչպես նաև Շոտլանդիայից ժամանած մարդասիրական առաքելության աշխատակից Դեվիդ Հեյնսին: 

Բացի այդ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը արդեն իսկ մի քանի անգամ հրապարակել է քարոզչական տեսանյութեր ևս մեկ բրիտանացի պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ: