Լևոն Հայրապետյանի տեղաշարժը տնային կալանքի ժամանակահատվածում վերահսկելու համար էլեկտրոնային շղթա են հագցրել: Այս մասին հայտնել է РИА Новости-ն:

Ռուսաստանի պատժամիջոցների կիրառման ներկայացուցիչ Կրիստինա Բելուսովան հայտնել է, որ. «Հայրապետյանի հանդեպ կիրառվել է էլեկրոնային շղթա, որի օգնությամբ քրեակատարողական տեսչության ներկայացուցիչները կվերահսկեն տնային կալանքի տակ գտնվողի պայմանների կատարումը: Բացի այդ քրեակատարողական տեսչության աշխատակիցները նաև կայցելեն կալանավորին իր տանը»:

Հիշեցնենք, որ երեկ Բասմանի դատարանը քննել է Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցի փոփոխման հնարավորությունը: