Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Բաքվում հուղարկավորում են ադրբեջանցի Հասան Հասանովին, որը վնասազերծվել և ոչնչացվել էր հունիսի 11-ին Քարվաճառում իրականացված դիվերսիայի ժամանակ: Հուղարկավորության մասնակցում են Ջաբրաիլյան իշխանությունների գործադիր ղեկավար Մահմուդ Գուլիեվը և շրջանի հասարակական ներկայացուցիչներ:
Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի ներկայացուցիչներին են հանձնել ԼՂՀ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի երրորդ անդամի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված Հ.Հասանովի դին: