Ուսուցչի օրվա առթիվ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հղել է շնորհավորական ուղերձ:
Ուղերձում ասված է.
«Սիրելի ուսուցիչներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, և հենց դրանից է նաև մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:
Մենք քաջ գիտակցում ենք, թե ինչպիսի բարդ ու պատասխանատու աշխատանք եք իրականացնում դուք, բայց և միաժամանակ անչափ շնորհակալ աշխատանք: Մեզնից յուրաքանչյուրը, երբ և որտեղ էլ որ հանդիպի իր ուսուցչին, միշտ խորին հարգանքի զգացումով է մոտենում նրան, ցանկանում թեկուզ փոքր ինչ օգտակար լինել, փոխանցել նրան այն ջերմությունն ու հոգատարությունը, որ ստացել է տարիներ առաջ: Դա դարերից եկած վերաբերմունք է, որ մեր ժողովուրդը միշտ ունեցել է ուսուցչի մասնագիտության հանդեպ:
Կրթված ու զարգացած սերունդ ունենալը ժամանակի պահանջ է և մեր առաջնահերթ խնդիրներից մեկը: Այդ իսկ պատճառով պետությունը հատուկ ուշադրության կենտրոնում է պահում կրթության ու գիտության ոլորտը:
Թանկագին բարեկամներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք` ձեզ և ձեր ընտանիքներին»:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					