Ադրբեջանի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը վատթարացել է կալանավորումից հետո, հայտնում են պաշտպանի փաստաբանները, գրում է contact.az-ը:
Փաստաբանները հայտնում են, որ նախկին պաշտպանին պահում են ցուրտ խցում, որտեղ տաք ջրի հասանելիություն չկա: Նման պայմանները բարենպաստ չեն 4 վիրահատության ենթարկված կնոջ համար, և հանգեցրել են Յունուսի առողջության վատթարացմանը:
Փաստաբանները Յունուսի վիճակը նայելով հույս չունեն, որ մինչև տարեվերջ կինը կապրի: «Եթե ցանկություն չկա փոխելու նրա խափանման միջոցը տնային կալանքի, ապա խիստ անհրաժեշտություն կա նրան տեղափոխել քրեակատարողական համակարգի հիվանդանոց»,- ասվում է փաստաբանների հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լեյլա Յունուսը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում էր, որ իրեն ու ամուսնուն դաժանաբար տանջելու են մինչև մահ: