«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ գերության մեջ գտնվող Ջոն Քենթլիի ծանր հիվանդ հայրը խնդրում է զինյալներին ազատ արձակել իր որդուն: Քենթլին բրիտանացի լուսանկարիչ է, որը մեկնել էր Սիրիա մոտ 2 տարի առաջ և ցանկանում էր ցուցադրել այնտեղ տիրող իրական իրավիճակը: 

Տեսանյութն իսկապես ծանր ազդեցություն է գործում: Ջոնի հայրը տառապում է կոկորդի քաղցգեղով և կարողանում է խոսել միայն հատուկ սարքի միջոցով, այն էլ մեծ ջանք գործադրելուց հետո միայն: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ Ջոնի հայրը հուսով է, որ իր դիմումը կհասնի «հասցեատերերին»:

Այս 2 տարվա մեջ առաջին անգամ մենք տեսանք մեր որդուն հեռուստացույցով: Ջոնը ասաց, որ գտնվում է «Իսլամական պետություն» խմբավորման պատանդն է և ամենայն հավանականությամբ կմահանա: Այդ ամենը տեսնելուց հետո մեր ընտանիքը ընկավ հուսահատության գիրկը:

Հիշեցնենք նաև, որ վերջերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները համացանցում հրապարակել են բրիտանացի պատանդ Ջոն Քենթլիի մասնակցությամբ 3-րդ «քարոզչական» տեսանյութը, որի մեջ նա քննադատում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի իսլամիստների դեմ պայքարի նախագիծը: