Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երևան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվել են շաբաթօրյակներ: Այդ առումով բացառություն չի եղել նաև նախատոնական վերջին շաբաթ օրը:
Կենտրոնացվել են սանմաքրման և կանաչապատման բոլոր ձեռնարկությունների, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայության կրթօջախների և մյուս կառույցների հնարավորությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել տոնական միջոցառումների անցկացման հարակից վայրերին:
Աշխատանքները վերահսկում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչությունն ու օպերատիվ շտաբը: