Սովետական ֆուտբոլի լեգենդը՝ «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Ֆյոդոր Չերենկովը մահացել է: Նա 56 տարեկան էր, և մահացել է հիվանդության պատճառով, հայտնում է BBC-ն:

Չերենկովը իր սպորտային կարիերայի մեծ մասն անցկացրել է մոսկովյան «Սպարտակում» որպես կիսապաշտպան: Նա նաև հանդես է եկել Խորհրդային Միության հավաքականի 34 ֆուտբոլային հանդիպումներում:

Ռուսաստանի օլիմպիական հավաքականի հետ բրոնզե մեդալակիր, և 1993թ-ին՝ Ռուսաստանի չեմպիոն: 1994թ-ից անցել է մարզիչի աշխատանքի «Սպարտակ» թիմում:

Ֆուտբոլային ակումբի ղեկավարը խոսք է տվել, որ Չերենկովի անունով կկոչի «Սպարտակ» մարզադաշտի տրիբունաներից մեկը: «Նրա անունը կմնա շատ երկար մեր երկրագուների սրտերում»,- ասել է Լեոնիդ Ֆեդունը՝ ակումբի ղեկավարը: