ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ կաթողիկոսի հետ: