«The Beatles» խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի, ամերիկյան Gretsch 6120 կիթառը կհանվի աճուրդի, տեղեկացնում է Вести-ն: Կիթառը Լենոնը օգտագործե է 1966թ-ին Paperback Writer երգի ձայնագրման ժամանակ: 

Լենոնը իր կիթառը նվիրել էր եղբորը՝ Դեվիդ Բիրչին: Ձայնագրումից մեկ տարի անց եղբոր խնդրանքը չի մերժել երաժիշտը: 

Կիթառի նախնական արժեքը աճուրդում կլինի 400-ից 600 հազար ֆունտ ստեռլինգ, որը համապատասխաում է 650-ից 950 հազար ԱՄՆ դոլարին: Աճուրդը կայանալու է նոյեմբերի 14-ին, համացանցում, և ավարտվելու է՝ նոյեմբերի 23-ին արդեն Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանողներից մեկում: Աճուրդում տեղ են գտնելու նաև «The Beatles» խմբի հետ կապված 100 իր: