«Վերնիսաժի» գործով ձերբակալված Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը այսօր՝ հոկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ, հայնել է ապացույցներ, ըստ որոնց իր պաշտպանյալը սպանության մտադրություն չի ունեցել: 

Պաշտպանը հայտարարեց, որ Գոռ Առաքելյանը պաշտպանությունից ելնելով է դիմել ատրճանակին. «Գոռ Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով: Գոռ Առաքելյանը եղել է մենակ, նրանք՝ երկուսով ու ֆիզիկապես ավելի պատրաստված, հաղթանդամ: Էական է, որ Գոռ Առաքելյանի հետ գտնվել են կինը և երեխան, ով ամբողջ վիճաբանության ժամանակ լացել է»:

Նաև մեջբերեց այն փաստը, որ կրակոցներ եղել են ներքև ուղղված, որը ևս վկայում է սպանության մտադրություն չունենալու մասին: Կրակոցները՝ որ ստացել են Ներսես Մելքոնյանն ու Վալերի Հովհաննիսյանը, եղել են ոտքերի հատվածում, իսկ ստամոքսի հատվածում ստացավ վնասվաքը զուտ մեքենայի մեջ լինելու հանգամանքով բացատրեց:

Վերջում պաշտպանը փաստեց, որ. «Պետական մարմինները ցույց են ուզում տալ, թե տեսեք ինչ խիստ ենք վերաբերվում»,- հայտարարեց նաև, որ իր բոլոր միջնորդությունները մերժվել են: