Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին մեղադրող կողմից 5 տարի ժամկետով ազատազրկելու առաջարկը խոսուն է: Այն պարզ ցույց է տալիս, որ իշխանությունը հարկ եղած դեպքում երեխային անգամ չի խնայի, այս հայտրարությամբ հանդես է եկել այսօր՝ հոկտեմբերի 6-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Շահեն Հարությունյանի մայր՝ Ռուզաննա Բադալյանը:

Շահենի նկատմամբ առաջադրված մեղադրանքը արվել է դեպքից 5 ամիս անց, որը և մտածելու տեղիք է տալիս. «Նա այդ հինգ ամիսների ընթացքում շատ հանգիստ կարող էր երկիրը լքել, այսինքն` սա մի թերություն է նախաքննող մարմնի կողմից: Իսկ եթե իրականում որդուս գործողություններում լիներ հանցակազմ նրան մեղադրանք կառաջադրվեր ի սկզբանե: Բայց հետո ուղղակի տեսան, որ փոքր տարիքից պայքարող է, բարձրաձայնում է անարդարությունները, նաև Շանթի վրա ճնշում գործադրելու համար, մեղադրանք առաջադրեցին»:

Ռուզաննա Բադալյանը նաև նշեց, որ անչափահասին 5 տարվա անազատության դատապարտելով, իշխանությունը ցույց է տալիս, որ չի ուզում իր երկրում պայքարող տեսակ մեծանա: