Հայաստանի հավքականի և Դորտմունդի «Բորուսիայի» հավաքականի կիսապաշտպան, սիրված հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը իր ֆեյբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «We'll come back stronger» (Ավելի ուժեղ կվերադառնանք): 

25-ամյա ֆուտբոլիստի այս հայտարարությունը նշանակում է, որ որ վնասվածքից ապաքինվելուց հետո ավելի ուժեղ կդառնա: Գրառման հետ մեկտեղ նա հրապարակել է նաև լուսանկար: 

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով Գերմանիայի առաջնության «Մայնց»-«Բորուսիա» հանդիպման ընթացքում փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, հանդիպման վերջին րոպեին դարպասը գրավելու լավ հնարավորություն ուներ, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ խաղային այդ իրադրությունում Հենրիխ Մխիթարյանը վնասվածք ստացավ: