Ինչպես նախապես հայտնել էինք՝ հասարակության շրջանում գնալով մեծանում է մտավախությունը, կապված ռուսական ավիափոխադրողների կողմից դեպի Հայաստան չվերթների տոմսերի արժեքների թանկացման հետ: Ենթադրվում էր, որ տոմսերի գինը կաճի 20-30 տոկոսով:
Այս ամենը բնականաբար բացասական ազդեցություն կունենա երկրի վրա, շատ առումներով և ամանորին ընդառաջ մեր հայրենակիցները վերադարձի համար արտագնա աշխատանքից և Հայաստանից դուրս հանգիստը անցկացնելու համար կվճարեն առավել մեծ գումարներ:
Այս լուրերի իսկությունը ճշտելու համար YerevanNews.am-ը կապ հաստատեց ռուսական ավիափոխադրողներից մի քանիսի հայաստանյան ներկայացուցչությունների հետ՝ փորձելով պարզել այս տեղեկատվության ճշմարտացիությունը:
Մեր լրագրողները զրուցեցին ռուսական 3 խոշոր ավիաընկերությունների՝ «Աէրոֆլոտ», «Սիբիր» և «Տրանսաէրո» ներկայացուցչությունների գրասենյակների հետ:
Բոլոր երեք ավիաընկերությունների ներկայացուցիչները խուսափեցին հերքել այդ լուրերը, ինչը ենթադրվում է, որ շրջանարվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Բոլոր դեպքերում մեզ չտվեցին որևէ կոնկրետ պատասպան. ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին մեզ հետաքրքրող տեղեկությունը:
Հայաստանյան ներկայացուցչություններից մեզ ուղղեցին դեպի ռուսական գրասենյակներ՝ հրաժարվելով տալ պատասխան: Մենք, իհարկե, կշարունակենք ուսումնասիրել այս հարցը և հետագայում կտանք համապատասխան տեղեկատվություն մեր ընթերցողին, սակայն այս ընկերությունների նման քաղաքականությունը մտածելու տեղիք է տալիս բոլորին:


