«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչները պահանջում են, որ Գեղարքունիքի մարզի դատախազ Արսեն Արսենյանն այցելի Ծովակ գյուղ և բացատրի, թե ինչո՞ւ է Հրավարդ Սարգսյանի (Գագիկ) մահվան մեղավորներից մեկն ազատության մեջ:
Նախ հիշեցնենք տեղի ունեցածը.
Սեպտեմբերի 20-ին՝ 18:30-ին, 1995թ. ծնված Մանուկ Սարգսյանը, վարելով BMW մակնիշի ավտոմեքենա, Վարդենիս-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հանդիպել է դիմացից երթևեկող Վազ-21/150 մակնիշի մեքենային, որի մեջ էին եղել 38 տարեկան Մարտին Հակոբյանը, 27 տարեկան Զոհրաբ Կարապետյանը և 27 տարեկան Հրանտ Շաբոյանը: Ճանապարհը չզիջելու պատճառով սկսված վիճաբանությունն ավարտվել էր Հրավարդ Սարգսյանին (Գագիկ) և նրա որդուն՝ Մանուկ Սարգսյանին դաժան ծեծի ենթարկելով: Դ
Ի՞նչ է կատարվում Ծովակում
«Ժողովուրդ»-ը այցելեց Ծովակ համայնք և զրուցեց դաժան ծեծի հետևանքով մահացած Գագիկի որդու՝ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանող 19-ամյա Մանուկի հետ: Հենց նրա աչքի առաջ են հորը ծեծելով սպանել: Մանուկի պատմելով՝ դեպքի օրը նա հոր հետ գնացել է Վարդենիս քաղաք՝ ատամնատեխնիկի մոտ: «Հետ վերադառնալուց մեր մեքենային մեկ այլ մեքենա ճանապարհ չէր տալիս: Ես էի մեքենան վարում, իսկ հայրիկս կողքս նստած էր: Ես ազդանշան տվեցի, մի կերպ վազանց արեցի: Հետո նկատեցի, որ իմ մեքենայի հետևից մեքենա եկավ»:
Ըստ Մանուկի՝ իր հետևից եկող մեքենայից իջել է Մարտին Հակոբյանը և գոռացել, թե. «Խի՞ ես սիգնալ տալիս, արա՛»: «Ասեցի, թե սիգնալ եմ տալիս, որ ճանապարհ տաս: Ինքն էլ ասեց, թե դու ո՞վ էս, որ մեզի սիգնալ տաս, ես քո սենց ընենց ու խփեց: Այդ ժամանակ պապան իջավ ու տեսավ, որ ինձ խփեց, ինքն էլ խփեց Մարտինին ու այդտեղից սկսվեց: Մարտինի հետ մի հոգի էլ էր իջել, հետո մեկն էլ եկավ, ու սկսեցին անխնա ծեծել»,- պատմեց Մանուկը:
Նա վստահեցրեց, որ շատ լավ հիշում է իր հորը ծեծի ենթարկող երեքի դեմքերը՝ Մարտինի, Զոհրաբի, Հրանտի: Այստեղ Մանուկն ուշագրավ բացահայտում արեց. ըստ նրա՝ թվարկված երեքից բացի իր հորն այլ ծեծողներ էլ են եղել: «Ուազ մակնիշի մեքենա եկավ, կանգնեց, դրա մեջից էլ դուրս եկան շատ մարդիկ ու ծեծեցին: Մի խոսքով՝ ծեծողները շատ էին: Ոչ մի բան չէին լսում, մենակ խփում էին, ինձ էլ մի կողմում էին քաշքշում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:


