«168 ժամ» թերթը գրում է.

«Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցում վերջին շրջանում կաթնամթերքի զգալի սղություն է նկատվում: Արտադրող ընկերությունների ներկայացուցիչները մեզ ասացին, որ ընկերությունը կամ ինքն է հրաժարվում ընդունել կաթնամթերք, կամ էլ պատճառաբանում է, թե թանկ է ու հրաժարվում է ապրանքն ընդունել:

«Մոսկվիչկա»-ի ղեկավարությունից հնարավոր չեղավ ճշտել իրավիճակն ու դրա պատճառները: Սակայն կաթնամթերք արտադրողների միության նախագահ, «Չանախ» ընկերության հիմնադիր-տնօրեն Ղուկաս Բունիաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ ընկերությունը խնդիրներ ունի ու մի շարք արտադրողներ իրենց ապրանքը չեն կարողանում իրացնել «Մոսկվիչկա» սուպերմարկետներում:

«Փողը չեն տալիս՝ ապրանք չենք տալիս: Արդեն երկար ժամանակ է, որ պարտքեր են կուտակել՝ մոտ 3-4 ամիս»,- ասաց նա: Թե ինչն է խնդիրը, որ ընկերությունը պարտքեր է կուտակում, Ղ.Բունիաթյանը չկարողացավ ասել՝ արտադրողներին էլ որևէ պատճառաբանություն չի ներկայացվել. «Ասում են՝ չունենք, երբ կլինի, կտանք: Ինչ են արել՝ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար, պարտք են մնացել ու չեն տալիս»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: