«Snickers» հայտնի բրենդի նոր դեմքն է դարձել բրիտանացի կատակերգու, հանրաճանաչ դերասան Ռոուեն Ատկինսոնը, որը գովազդի մեջ հանդես է գալիս կատակերգական բազմասերիանոց ֆիլմի հերոս՝ «Mr Bean»-ի կերպարով: Հենց այ դերը Ռոուենին բերեց միջազգային ճանաչում: Նա հանդես կգա արդեն մի քանի տարի է BBDO գործակալության կողմից իրականացվող «Snickers»-ի լայն տարածում ստացած՝ «դու դու չես, երբ քաղցած ես» նախագծի շրջանակներում:

Գովազդի սյուժետը բավականին հետաքրքիր է և հանդիսատեսին տանում է դեպի հին Ճապոնիա: Առաջարկում ենք անպայմանորեն դիտել արդյունքում ստացված գովազդային տեսահոլովակը: