Նախօրեին երեկոյան Ադրբեջանի հանրապետության Թովուզի շրջանի Ասրիկ-Ջիրդահան գյուղի 59-ամյա բնակիչ Բայրամ Սուլեյմանովը պայթել է ականի վրա, հայտնում է «Kepez TV» տարածաշրջանային հեռուստալիքը:
Համաձայն հաղորդագրության դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանամերձ գոտում, որտեղ Սուլեյմանովը գնացել էր չվերադարձած նախրի հետևից:
Սուլեյմանովը դեպքի արդյունքում կորցրել է աջ ոտքը և հասցվել է Թովուզի կենտրոնական հիվանդանոց: