Մադրիդի հիվանդանոցում հետաքննություն է անցկացվում, այն բանից հետո, ինչպես իսպանացի բուժքույրը դարձավ առաջին մարդը, ով Էբոլայով վարակվեց Արևմտյան Աֆրիկայի սահմաններից դուրս: Բուժքույրը բուժում էր երկու իսպանացի միսսիոների, որոնք հետագայում մահացան վիրուսից, հայտնում է BBC-ն:
Այդ ժամանակ էլ ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ պետք է Էբոլայի վիրուսի դեմ ստուգվեն բոլոր ուղևորները, որոնք մտնում են ԱՄՆ-ի տարածք: Մոտավորապես 3400 մարդ է մահացել Էբոլայի վիրուսից, և մեծամասնությունը նրանցից Արևմտյան Աֆրիկայից են: Բարակ Օբաման քննադատել է այն երնրկներին, որոնք համապատասխան ագրեսիվ չեն պայքարում Էբոլա վիրուսի դեմ:
40-ամյա բուժքույրը մադրիդյան բժիշկների թիմում էր, որոնք բուժում էին քահանաներին: Ավելի ուշ քահանաները վախճանվեցին վիրուսից: Ներկա պահին բուժքույրը գտնվւմ է ստաբիլ վիճակում Կառլոս 3-րդ հիվանդանոցում: